Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 5 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 5 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք։ Մահացությունների նոր դեպքեր չկան։ Մահացությունների ընդհանուր դեպքերի թիվը 17 է։ Առողջացածների ընդհանուր թիվը 1068 է։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1283 մարդ։ Կարանտինում գտնվում է 7718 մարդ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 21 միլիոն մարդու։ Առողջացածների ընդհանուր թիվը մոտ 14 միլիոն է, մահացությունների թիվը մոտենում է 750 հազարի սահմանին։