Այս պահին վարչապետն ու նախագահը այգում զրուցում են

Այս պահին վարչապետն ու նախագահը այգում զրուցում են

Մեզ հաղորդեցին, որ այս պահին նախագահականում է գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք այգում նստած զրուցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ վարչապետը՝ առանց հայտարարելու, այցելում է նախագահական, տարբեր հարցեր քննարկելու, որից հետո երբեմն հաղորդագրություն չեն տարածում։ Հավանաբար այս զրույցների արդյունքում են ստորագրվում ԱԺ-ի ընդունած հակասահմանադրական օրենքները։
Մենք կապվեցինք վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ եւ հարցրեցինք՝ ինչի առիթով է այդ հանդիպումը։ Խոսնակն ասաց, որ բնապահպանության նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդմնակալության արարողությանն է մասնակցել վարչապետը, իսկ արարողությունից հետո զրուցել են ՀՀ նախագահի հետ։ Խոսնակն ասաց, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն։