Վրաստանի նախագահը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Վրաստանի նախագահը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անհանգստություն է հայտնել, հայ-ադրբեջանական սահմանին նախօրեից սկսված լարվածության մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Այսօր, երբ բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, շատ կարեւոր է պահպանել միջազգային համերաշխությունն ու գլոբալ կայունությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը մեր ռեգիոնում կարեւոր է Վրաստանի, ինչպես նաեւ մեր բարեկամ երկրներ Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման համար»,- ասված է Զուրաբիշվիլու հայտարարությունում։ Նա հույս է հայտնել, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը ճիշտ ժամանակին եւ հետագա սրացումը իրադրության կկանխվի՝ խաղաղ բանակցությունների միջոցով։