Սահմանվել է ամենաերկարատեւ թռիչքի ռեկորդը

Սահմանվել է ամենաերկարատեւ թռիչքի ռեկորդը

Qantas Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը իրականացրել է ամենաերկարատեւ առանց տարանցման թռիչքը պատմության մոջ։ Այս մասին հայտնում է FlightAware-ը։ Boeing 787-9 օդանավը միանգամից Նյու-Յորքից առանց կանգառի թռիչք է իրականացրել դեպի Սիդնեյ եւ օդում անցկացրել է 19 ժամ եւ 14 րոպե, անցնելով 16 309 կմ։ Վայրէջք է կատարել 37 րոպե ուշացումով։ Նախկին ռեկորդը եղել է 18 ժամ 50 րոպե։ Airbus A350-900URL օդանավը այդ ժամանակ թռիչք է իրականացրել Սինգապուրից դեպի Նյու-Յորք։