Հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը դարձավ դարի հարցը

Հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը դարձավ դարի հարցը

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ՝ ՀԽ անդամ Յուրի Ջավադյանի նախագահությամբ։ Քննարկվել է մեկ հարց՝ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բանն այն է, որ այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 15-ից, երբ հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը դադարեցրեց անդամակցությունը ՀԽ-ին:

Եւ քանի որ ՀԽ օրենքի համաձայն հանձնաժողովը պետք է մեկ ամսում ընտրի նոր նախագահ, սակայն երկու անգամ (նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 4-ին) հանձնաժողովի նախագահի ընտրությունը տեղի չի ունեցել, քանի որ նիստերը քվորում չլինելու պատճառով չեն կայացել, ստեղծվել է փակուղային իրավիճակ։ Հանձնաժողովի ակտիվ անդամները գրավոր դիմել են Հանրային խորհուրդ՝ խնդրելով քննարկել ստեղծված իրավիճակը և լուծումներ գտնել։ Մինչեւ այս հանձնաժողովի նախագահ չընտրվի Հանրային խորհրդի նախագահ չի նշանակվի եւ ըստ այդմ՝ ՀԽ-ն չի կարողանա լիարժեք գործել։ 

Դեկտեմբերի 10-ի նիստում ՀԽ-ն որոշել է, որ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության կազմակերպչական հարցերով կզբաղվի խորհրդի այն կազմը, որը նշանակվել է վարչապետի կողմից։ Աշխատանքները կհամակարգի խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Եւ առաջիկա օրերին կհրավիրվի հանձնաժողովի ևս մեկ նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով։ Երրորդ անգամ քվորում չլինելու դեպքում Հանրային խորհուրդը կքննարկի հանձնաժողովի նոր կազմ ձևավորելու հարցը։