Շնորհավո՛ր տոնդ, հայ շինարար

Շնորհավո՛ր տոնդ, հայ շինարար

Այսօր հայ շինարարը նշում է իր մասնագիտական տոնը:

Տարիներ շարունակ Հայաստանի հանրապետության կառավարությունը առանձնակի հանդիսությամբ է  նշել է այս մասնագիտական տոնը՝ ամրագրելով քաղաքաշինության ոլորտի և հատկապես շինարարի կարևոր առաքելությունը երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի գործում:

Շինարարի համար միշտ էլ ցանկալի է տեսնել իր աշխատանքի գնահատանքը, օրն անցկացնել ոլորտի մասնագետների, շինարարական դիմագիծ ունեցող կառույցների ղեկավարների հետ, շնորհավորել միմյանց, ուրախանալ գործընկերների հաջողություններով, կիսել իրենց խոհերն ու մտահոգությունները, ինչու չէ նաև համատեղ նշել մասնագիտական տոնը:

Այս տարի, սակայն, հնարավոր չէր պահպանել ավանդույթը, ըստ արժանվույն նշել Շինարարի օրը` ելնելով ստեղծված իրավիճակից:

Շինարարի համար յուրաքանչյուր օր տոն  է, երբ նա կառուցում է, երբ ոլորտում աշխուժություն կա, ներդրումներ և ծավալներ, երբ մասնագիտությանը ծառայող լավագույն կադրերը հայրենիքն են շենացնում: 

Հայաստանի Շինարարների միության  գերխնդիրն  է իր մասնակցությունը բերելու հատկապես պետական գերատեսչական մարմինների կողմից մշակվող արտադրական,հասարակական,բնակելի,առողջապահական,կրթական, սոցիալական,մշակութային ու հոգևոր, ինչպես նաև  տրանսպորտային,հիդրոտեխնիկական  և գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ կառույցների իրականացման գործում: 

Առանձնակի կարևորվում են նաև  մարզերի համաչափ զարգացման, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, պաշտպանական նշանակության կառույցների շինարարարությանն ուղղված ծրագրերը:

Այս ամենը միտված է ունենալու առավել բարեկեցիկ, ապահով և անվտանգ երկիր:Շինարարի մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի Շինարարների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  հայ Շինարարին, քաղաքաշինության ոլորտը ներկայացնող, շինարարական ծրագրեր կազմակերպող և իրականացնող բոլոր պատկան մարմիններին,մաղթում  քաջ առողջություն, անկոտրում կամք, մեծածավալ գործունեություն, անխոնջ աշխատանք:

 Վստահ եմ, որ լավատեսորեն նայելով  վաղվա օրվան, կանգ չենք առնի ոչ մի դժվարության առաջ: 
 Հայ Շինարարը կառուցել է և պիտի կառուցի իր երկրի, իր ժողովրդի համար, գալիք սերունդներին թողնելով մնայուն արժեքներ:

Գագիկ Գալստյան
Հայաստանի Շինարարների միության նախագահ