Հանրությունը մոլորության մեջ է. Վանեցյան

Հանրությունը մոլորության մեջ է. Վանեցյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ պատասխանելով Հարցին, թե արդյոք այսօրվա իշխանությունների կողմից ֆուտբոլն օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք՝ Վանեցյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։
արդյոք նրա առաջ դրվել է պահանջ ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել ՍԴ նախագահի որդուն՝ Վարդան Թովմասյանին՝ Վանեցյանը բացասական պատասխանեց։
Նա առանց մեկնաբանությունների թողեց հարցերն այն մասին, թե արդյոք վտանգված են ՀՀ անվտանգությունն ու Արցախյան հարցի բանակցային փուլը։

Իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ օրակարգում կա՞ր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կալանավորելը, Վանեցյանը անպատասխանեց թողեց։ Նա չպատասխանեց նաև հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստում է Մարտի 1-ի բացահայտմանը։

Փոխարենը Վանեցյանը դրական պատասխան տվեց հարցին, թե արդյոք հանրությունը մոլորության մեջ է։ Վանեցյանը նաև նշեց, որ կարծում է՝ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է ներկայացնում։

Նա նաև նկատեց, որ, կարծում է՝ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում։ Սակայն Վանեցյանը չպատասխանեց հարցին՝ նրանք հեղափոխականների՚, թե՚ հակահեղափոխականների կողքին են։

Խոսելով իր ապագա գործունեութան մասին՝ Վանեցյանն ասաց․ «Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս։ Ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող, պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին։ Թե այդ ծառայությունը ինչպես կարտահատվի՝ ժամանակը ցույց կտա։ Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան։ Ես ազատ մարդ եմ՝ կաշկանդված չեմ որևէ բանով։ Թե քաղաքականությամբ կզբաղվեմ, թե հասարակական գործունեոթյամբ, թե այլ գործունեությամբ, դա ես կորոշեմ»։