Մարզական էմբարգոն հանվու՞մ է․ ռուսները կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին

Մարզական էմբարգոն հանվու՞մ է․ ռուսները կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին

Ռուս մարզիկները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց պայմանով
Ազգության պատճառով մարզիկներին Օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալը չի համապատասխանում Օլիմպիական խարտիայի արժեքներին։  Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը։

«Մարզիկներին իրենց անձնագրերի պատճառով հեռացնելը չի ​​համապատասխանում Օլիմպիական խարտիայի առաքելությանը: Միգուցե ռուս և բելառուս մարզիկները կարողանան չեզոք դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի Օլիմպիական խաղերում»,- Բախի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Ավելի վաղ Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում նշվում էր, որ ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը ողջունում է Ասիայի օլիմպիական խորհրդի (ԱՕԽ) որոշումը մրցումներին ռուս մարզիկների մասնակցության վերաբերյալ։ Պայմանն այն է, որ ռուս մարզիկները պետք է պահպանեն Օլիմպիական կանոնադրությունը և հակադոպինգային օրենսգիրքը: 

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող մարզաշխարհի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության պատճառով։