Դեպի ՌԴ տոմսերը վաճառվել են մոտ 1 միլիոն դրամով

Դեպի ՌԴ տոմսերը վաճառվել են մոտ 1 միլիոն դրամով

Մեր տեղեկութուններով՝  վերջին օրերին դեպի Ռուսաստանի դաշնություն մեկնող ՀՀ քաղաքացիների համար օդանավի տոմսն արժեցել է մոտ 1 միլիոն դրամ։ Գնի նման բարձրացումը կապված է եղել կորոնավիրուսի տարածմամբ։

Իսկ այս ժամանակաշրջանում մեծաթիվ հայաստանցիներ են մեկնում ՌԴ՝ արտագնա աշխատանքի։ 

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է այդքան թանկ եղել տոմսը դեպի ՌԴ, պատասխանեց․ «Չեմ կարող ասել, գներին տեղյակ չեմ»։

Նշենք, որ նախկինում դեպքի Մոսկվա չվերթի ուղեւորատոմսն արժեցել է 60 հազար դրամ։

Նշենք նաեւ, որ երեկվանից ՀՀ քաղաքացիները չեն կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ժամանակավորապես օդային եւ ցամաքային սահմանը փակ է։ Ռուսաստանը ՀՀ-ից ընդունում է միայն իր քաղաքացիներին։