Լաչինի միջանցքի հարցով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը օրակարգ չընդգրկվեց

Լաչինի միջանցքի հարցով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը օրակարգ չընդգրկվեց

Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի: Շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել Արցախի 120 հազար քաղաքացիների համար: Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, ըստ որի՝ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի  միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվի մարդկանց։ Այս մասին քիչ առաջ ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: 

«Ադրբեջանի ռազմատենչ, ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է, որը որպես միջազգային իրավունք հիմնարար սկզբունք՝ բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,- ասաց նա։

Ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը Լաչինի միջանցքի փակման հարցով: