Ցուցարարները մտան ԱԺ դարպասներից ներս (տեսանյութ)

Ցուցարարները մտան ԱԺ դարպասներից ներս (տեսանյութ)

Մինչ խորհրդարանում տեղի է ունենում կառավարության հետ հարուցպատասխանը, ԱԺ դարպասների մոտ ցույց են անում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները։ Նրանք պաստառներով և «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով պահանջում են, որ կառավարույթունը հետ կանգնի հանքը շահագործելու մտադրությունից։

Նրանց պահանջն էր նաև մտնել ԱԺ դարպասներից ներս և խորհդրարանի բակում իրենց ցույցը իրականացնել։ Բայց ոստիկանները թույլ չէին տալիս։ Որոշ ժամանակ անց ԱԺ նիստը թողեց ու ցուցարարների մոտ իջավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա մի քանի րոպե բանակցեց ցուցարարների հետ, ապա կարգադրեց ոստիկաններին թույլատրել մտնել ԱԺ բակ, որպեսզի նախորդ անգամվա պես էլի քաշքշոց ու միջադեպեր չգրանցվեն։ Այժմ հանքի շահագործման դեմ պայքարողները գտնվում են ԱԺ դարպասներից ներս։