Դատարանը չքննեց Ամիրյանի պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Դատարանը չքննեց Ամիրյանի պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Մանվել  Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով մեկնարկած դատական նիստը։

Ինչպես նախորդ նիստին, այս անգամ  ևս, Ամիրյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, սակայն  դատարանը որոշեց այս անգամ ընդհանրապես չքննել միջնորդությունը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատարանի աշխատակիցներին հրահանգեց նիստերի դահլիճ բերել Ամիրյանի  քրեական գործի փաթեթավորված հատորները։ Մնացականյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի քրեական գործի մասով նյութերը նույնկերպ կարող է տրամադրվել պաշտպանական կողմին։