Իրանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 57 մարդ

Իրանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 57 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսի նոր վարակման 1787 դեպք է գրանցվել։ Վերջին քսանչորս ժամում մահացածների թիվը 57 է։ Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը կազմում է 139 511։ Մահացածների ընդհանուր թիվը 4508 է։ Առողջացածների թիվը՝ 109 437։

Մայիսի 26-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 5 590 358 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 347 907 մարդ, բուժվածներինը՝ 2 366 574 մարդ։