Ինչ է կատարվում «Դոմոդեդովոյի» օդակայանում և Մոսկվայում՝ հայերի հետ կապված

Ինչ է կատարվում «Դոմոդեդովոյի» օդակայանում և Մոսկվայում՝ հայերի հետ կապված

Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը մի քանի այլ անհատների ու ՀԿ-ների հետ մասին վերջին մի քանի օրերին զբաղված է՝ կամավոր,  Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող ու Հայաստան վերադարձող հայերի տարբեր խնդիրների կարգավորմամբ։ «Հրապարակը» զանգարհարեց նրան՝ պարզելու, թե այս օրերին ինչ խնդիրների են բախվում մեր հայրենակիցները։

Հիշեցնենք, որ թեև և ՌԴ-ն հայտնել էր, որ չվերթները մինչև մարտի 29 են լինելու, երեկ երեկոյան Հայաստան մեկ չարտերային թռիչքը հաստատվել է։ Տոմսերի արժեքը կազմում է 16 հազար ռուբլի։ Մարիամն ասում է, որ քանի որ այս իրավիճակում ՀՀ դեսապանատան համար շատ կարևոր էր հասկանալ, թե էլ ովքե՞ր կան, որ ցանկանում են գնալ Հայաստան, որպեսզի  ամեն 20 -30 հոգանոց  խմբի համար չարտերի թույալտվություն չստանան, իրենք  Ու մենք սկսել ենք աշխատել այն  ուղղությամբ, որ ինֆորմացիան տարածվի։ «Որն  եթե կան մարդիկ, որոնք ուզում են գնալ Հայաստան, իրենց անձնագրի առաջին էջն ուղարկեն համապատասխան պոչտային, որը տեղադրված է դեսպանատան էջին։ Արդյունքում՝ մի քանի ժամվա մեջ մի հսկայական քանակություն։ Շատերն արձագանքեցին, մարդ կար՝ ամսի 6-ի հետադարձի տոմս ուներ, մարդ կար՝ 12-ին, հիմա բոլորին հասկացնում ենք, որ կամ դուք ամսի 6-ի ռեյսով պետք է գնաք, կամ․․»։

Մարիամին գրած գործարարներից մեկն, օրինակ, խնդրել է Հայաստան ուղարկել 46 հոգանոց  իր աշխատակիցներին։ Հարցին, թե ինչու են այս խառը ժամանակներում  գնացել, ինչու են ուզում հետ գալ, Մարիամը պատասխանում է․«Տեսեք,  այստեղ ոչ աշխատանքային էդ վիճակը մինչև ապրիլի 5 էր, ու մի շաբաթ էլ հնարավոր էր երկարացնել, մինչև որ կվերսկվեր աշխատանքը, հիմա մինչև ամսի 30-ն  է, և շատերը մտածում են՝ էս մարդկանց ինչու՞ մեկ ամիս պահենք, հետո էլ մայիսյան տոներն են, թող գնան Հայաստան, մինչև հասկանանք՝ ինչ է լինելու»։

Մարիամը «Դոմոդեդովո» օդանավակայանի հարևանությամբ՝ 7 կիլիոմետր հեռավարության վրա է և քանի որ նրան գրում է, որ հեռախոսն անհասանալի է, նա մեր հետ զրույցից հետո պատրաստվում էր ուղևորվել օդանակավայան՝ այնտեղ գտնվող հայերին զգուշացնելու, որ ավիատոմսերը չի կարելի գնել առ ցանց։
Դեպքերի Մարիամ Հովսեփյանի խոսքով՝ տարբեր են, կա, օրինակ, մի կին, որ հյուր է եկել Մոսկվա իր ընտանիքին ու չի կարողանում վերադառնալ, որովհետև ՌԴ քաղաքացիություն ունի, բայց ընտանիքը Հայաստանում է, իսկ չվերթի թույլտվությունն է բացառապես ՀՀ քաղաքացիների համար է։«Ռուսաստանը չի ուզում, որ իր քաղաքացին դուրս գա երկրից, կամ չի ուզում, որ իր օդանակայանում մարդիկ լինեն»,-ներկայացրեց Մարիամ Հովսեփյանը։ Նա ասում է, որ այս օրերին, ով չի ալարում, գրում է, որ դժվար կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին տարել է տուն, հումանիտար օգնություն է հասցրել, բայց նրա խոսքով, փաստացի եղել է այսպես․ ցերեկը ՀՀ դեսպանատան աշխատակիցները եկել են դիմակ ու սնունդ են հատկացրել ու առաջարկել տանել ինչ-որ մի հյուրանոց, բայց մարդիկ հրաժարվել են՝ ասելով, որ «եթե ստեղից ոտներս քաշենք, մեր մասին կմոռանաք»։

Բայց հետո գիշերվա 11-ի մոտ ոստիկանությունը մարդկանց խնդրել է լքել օդանավակայանը։ Այդ ժամանակ ներկա է եղել հայ համայնքի Մոսկվայի ղեկավար Շահեն Պետրոսյանը ու նրանց տարել է ինչ-որ մի հյուրանոց։ Մարիամն ասում է, որ այդպես էլ չհասկացան, թե այդ հյուրանոցի համար ով է վճարել, քանի որ դեսպատանունն ասում է՝ 18 հոգի իրենք են տեղավորել, Շահեն Պետրոսյանն էլ, որ  40 հոգի ինքն է տեղավորել։  Քիչ առաջ ճշտել է, որ 18 հոգուն դեսպանատունն է տեղավորել, 11-ին՝ Շահեն Պետրոսյանը։ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցներից մեկն էլ՝ Մայիս Հայրապետյան, ևս զբաղվել է այդ հարցերով, նա բնակարան է վարձել ծանր վիճակում հայտնված մեր Հայրենակիցներից մի քանիսի համար, ովքեր Մոսկվայում մնացել են դուրսը։ Նրանք մի քանի օր կմնան այնտեղ, մինչև կազմակերպվի բոլորի վերադարձը հայրենիքԼ
Մարիամ Հովսեփյանի խոսքով՝ ոմանք գրանցման խնդիր ունեն, ժամկետը լրանում է, շատ մարդիկ գումար չունեն տան վարձերը վճարելու։ «Մենք էլ բացատրում ենք, որ խոսեն վարձակալների հետ, որ մի երկու ամիս չվճարեն, հետո վճարեն, որովհետև եթե հիմա անգամ դրսում էլ հայտնվեն, տանտերը նոր արենդատոր չի գտնելու»,-ասում է Մարիամը։
Բոլոր նրանց, ովքեր միմիայն փող են ուզում, ուղարկում են Հայաստանի հայերի միություն, որը որոշ դեպքերում գումարներ է տրամադրում։