ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում

ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն խորապես անհանգստացած է լայնածավալ մարտական գործողությունների մասին հաղորդումներով՝ ԼՂ հակամարտության գոտուց։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, որը արդեն իսկ բերել է քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային զոհերի։ Ըստ Ապաթուրայի, հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ կողմերը պետք է վերադառնան հակամարտության խաղաղ կարգավորմանը։