Սադրիչը շե՞յխն է

Սադրիչը շե՞յխն է

Haqqin.az-ը տեղեկացնում է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայություն է հրավիրվել   երկրի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ շեյխ Մարթաղի Ասադովը, որը «հարցման է ենթարկվում ռասայական խտրականության փաստով անցկացվող հետաքննության շրջանակներում»:

Ավելի վաղ Վրաստանի հատուկ ծառայությունները հայտարարություն էին տարածել գործող խմբերի եւ որոշ անհատների մասին, որոնք Քվեմո-Քարթլիում եւ Կախեթիայում «հրահրում են վրաց-ադրբեջանական երկպառակություն»: Վրաստանի մուսուլմանների հոգեւոր առաջնորդը հատուկ ծառայություններին պարզաբանումներ է տալիս որպես «տուժող կողմի» ներկայացուցի՞չ, թե՞ կան կասկածներ, որ նա է սադրում վրաց-ադրբեջանական դիմակայություն: