ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96%-ից հասել է 10%-ից ավելի քիչ թվի

ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի ու սա ՌԴ-ի ընտրությունն էր։ Հայաստանը 2020 թվականին ռազմատեխնիկական իր ամբողջ համագործակցության 96 տոկոսը ՌԴ-ի հետ էր, 2021 թվականի հունվարից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ։
Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այդ պայմանագրերի մեջ, այս պահին ՌԴ-ի ծավալը 10 տոկոսից ցածր է կազմում։ Այսինքն 96 տոկոսից ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի և սա նաև ցույց է տալիս, որ օբյեկտիվ պատճառներով են սա տեղի ունեցել և սա եղել է հենց ՌԴ-ի ընտրությունը։
Կնքվել են պայմանագրերը, բայց չեն սպասարկել այդ պայմանագրերը։ Ավելին ասեմ՝ հաճախ հղում է կատարվում Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը, բայց այդ պայմանագրերը կնքվել են 2021 թվականի սկզբին, ավելի քան 1 տարի դա չի մատակարարվել և պատերազմից հետո էլ չի մատակարարվել։ Դա եղել է ՌԴ-ի որոշումը, երբ որ մեզ դրել են փաստի առաջ և մենք ստիպված ենք եղել դիվերսիֆիկացնելու»,- ասել է նա:
Կարծիքներ