Բողոքի ակցիա՝ ընդդեմ արտակարգ դրության երկարացման

Բողոքի ակցիա՝ ընդդեմ արտակարգ դրության երկարացման

Երեկ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվելու է։ Այսօր արդեն կառավարության շենքի դիմաց ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում, դեմ են , որ արտակարգ դրությունը երկարացվի։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այլևս գումար չունեն, աջակցություն չեն ստացել, չեն կարողանում կերակրել իրենց անչափահաս երեխաներին։

Ակցիայի մասնակիցների մի մասն էլ պնդում է, որ սահմանները պետք է բացվեն, արտերկրում են բնակվում, այնտեղ են գումար վաստակում։ Ոստիկանները կոչ են անում քաղաքացիներին լքել տարածքը, այլապես բերման են ենթարկելու։