Ազգային ժողովի կայքը անհասանելի է

Ազգային ժողովի կայքը անհասանելի է

Ազգային ժողովի պաշտոնական կայքը՝ parliament.am-ն արդեն մի քանի ժամ է դժվար հասանելի է, գրեթե չի գործում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ մասնագետները հաքերային հարձակումներից պաշտպանելու աշխատանքներ են տանում, թերեւս այդ պատճառով էլ դժվար հասանելի է։

Հիշեցնենք, որ հայտնի  դարձավ, որ Հայաստանում պետական երեք ռեսուրս` ՀՀ վարչապետի (primeminister.am), կառավարության (gov.am), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել։

Ենթադրաբար, հարձակման նախաձեռնողը Ադրբեջանի հատուկ ծառայություններն են։ Թշնամու հաքերական հարձակումները տեղի են ունենում Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին կտրուկ սրված իրավիճակի ֆոնին։