G7-ը վերածվել է Ռուսաստանի դեմ պայքարի շտաբի․ ՌԴ ԱԳՆ

G7-ը վերածվել է Ռուսաստանի դեմ պայքարի շտաբի․ ՌԴ ԱԳՆ

«Մեծ յոթնյակի» (G7) պես միավորումների ժամանակն անդառնալիորեն անցել է:
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Մեկնաբանելով G7 երկրների առաջնորդների խոստումը, ըստ որի՝ միջոցներ կձեռնարկվեն ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանին աջակցող երկրների դեմ, Զախարովան նշել է, որ այս կազմակերպությունը դարձել է արևմտյան կոալիցիայի և Ռուսաստանի միջև պայքարի յուրօրինակ շտաբ։

«ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կազմակերպության մյուս անդամներին օգտագործում են որպես իրենց հակառուսական քաղաքականությունն իրականացնելու գործիք»,- ասվում է մեկնաբանության մեջ։