Բազմաբնակարան շենքի պատերը ծակել են, Սարիկ Մինասյանի նկարները փակցրել շենքի պատին

Այսօրվանից Գյումրիում մեկնարկել է պաշտոնական նախընտրական քարոզարշավը: Թեպետ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ վաղուց են այն սկսել, իսկ Գյումրին մարտի սկզբից ողողված է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական պաստառներով, սակայն ՔՊ-ական իշխանությունն արդեն այն աստիճան է սկսել «կարմիր գծեր» հատել, որ գյումրեցիները դիմում են լրատվամիջիցներին ու իրենց դժգոհությունը հայտնում:
Այսօր «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել գյումրեցի մի երիտասարդ կին, ով պնդում էր, որ բազմաբնակարան շենքի պատերը ծակել են, շենքի հիմքերը թուլացնելու գնով պատին փակցրել Սարիկ Մինասյանի նկարները: Կինը բարկացած նշում էր, որ առանց այդ էլ Գյումրին մինչ օրս աղետի գոտի է, ինչպես կարելի է շենքի պատերը Սարիկ Մինասյանի պատճառով ծակել ու խարխլել շենքի սեյսմակայունությունը: Մեր զրուցակիցը խոստացավ քիչ հետո լուսանկարել շենքի ծակծկված պատերը և տրամադրել մեզ:
Կարծիքներ