Ուկրաինան վերսկսում է ներքին ավիահաղորդակցությունը

Ուկրաինան վերսկսում է ներքին ավիահաղորդակցությունը

Ուկրաինան հունիսի հինգից վերսկսում է ներքին ավիահաղորդակցությունը։ Միջազգային թռիչքները կվերսկսվեն հունիսի 15-ից։ Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, ըստ segodnya.ua-ի։

Միջազգային ավիահաղորդակցությունը կարվի այն երկրների հետ, որոնք իրենց օդանավակայանները բացել են ուկրաինական օդանավերի համար։