Մոսկվայում կփակվեն սրճարանները, ռեստորանները, զբոսայգիները և խանութները. BBC

Մոսկվայում կփակվեն սրճարանները, ռեստորանները, զբոսայգիները և խանութները. BBC

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով մեկ շաբաթով փակվել են քաղաքի ռեստորանները, սրճարանները, զբոսայգիները և բոլոր խանութները, բացառությամբ մթերային խանութների: Նման միջոցառումները ձեռնարկվում են կանխելու կորոնավիրուսի համաճարակի տարածումը: Մայրաքաղաքում նաեւ մեկ շաբաթով կփակվեն գեղեցկության սրահները, սպա կենտրոնները, սոլյարիներ և բաղնիքները, իսկ սրճարաններն ու ռեստորաններն անցել են առաքման ռեժիմի:

Սահմանափակումները մտցվում են մարտի 28-ից մինչեւ ապրիլի 5-ը, այսինքն տարածվելու են նաեւ հաջորդ շաբաթվա վրա, որը նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հայտարարվել է արձակուրդային: Սոցցանցերում, այդ առումով մտավախություններ են հնչում, որ նման` երկարատև հանգստյան օրերի ընթացքում ռուսները ինքնամեկուսացման փոխարեն, դուրս կգան զգոսայգիներ զբոսնելու:

Այս հանգամանքով պայմանավորված, Մոսկվայի քաղաքապետը մարտի 26-ից ժամանակավոր արգելք է սահմանել նաեւ այցելելու խոշոր քաղաքային զբոսայգիներ, ցուցահանդեսներ, ինչպես նաեւ թանգարան- արգելոցներ: