Քաղաքացին ցանկանում է հանդիպել վարչապետին (Տեսանյութ)

Քաղաքացին ցանկանում է հանդիպել վարչապետին (Տեսանյութ)

Գավառի բնակիչ Ռուբիկ Շահբազյանը դիմել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն և խնդրել բարձրաձայնել իր խնդրի մասին։

Քաղաքացու խոսքով՝ ժամանակին վաճառել է Գավառի ունեցվածքը և 2003 թվականին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում հողատարածք գնել տղայի անունով։

«Ուզեցինք գործ դնենք, որ կարողանանք ապրել։ Թույլատրեցին նախագիծ կազմել և այն կազմվեց, կատարվեցին տարբեր փոփոխություններ։ Հետո արդեն 2004 թվականին մայրս մահացավ, հետ գնացի, ու ինչը որ պետք էր, արեցի։ Հետ վերադարձա և տեսա, որ ապօրինի մտել են իմ հողը և գրավել»,-նշում է  Ռուբիկ Շահբազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։