Երեկ մեղադրում էին, այսօր`հերոսացնում

Ոնց հասկանում եմ՝ Սեյրան Օհանյանին հատկապես մյուսների ֆոնին գովելու և գովերգելու, աստվածացնելու և հերոսացնելու հստակ և նպատակային հրահանգ է իջեցվել վերևներից: Այլապես ոչ ոք դուխ չէր անի նրան ինքնակամ բերել առաջին պլան ու այսպես հրապարակային փառաբանել:
Ճիշտ նույն կերպ այդ նույն հերոս, գեներալ ու լեգենդար հրամանատար Օհանյանին նույն այդ վերևների հրահանգով ընդամենը մեկ-երկու տարի առաջ գրեթե կալանավորում էին, նսեմացնում, արժեզրկում, դարձնում մեղադրյալ, թալանչի ու հանցագործ:
Չմոռանանք սա ուղղակի:
Այսօր այդ նույն ապարատը գործի է անցել նրան ՀԱՏՈՒԿ և ԸՆԴԳԾՎԱԾ հերոսացնելու համար, որպեսզի ՀԱՏՈՒԿ ստվերվի մյուսների արածը:
#Այ_էս_եք_դուք
#Փառք_բոլոր_հերոսներին
#Սեյրանին_ու_մյուսներին
Կարծիքներ