Կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը Չինաստանում հասել է 2663-ի

Կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը Չինաստանում հասել է 2663-ի

Կորոնովիրուսի հետեւանքով Չինաստանում մահացել է 2663 մարդ, ապաքինվել է 27,2 հազարը։ Այս մասին հայտնում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն։

Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 71 նոր մահացության դեպք։ 2,6 հազար մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։ Վարակակիրների թիվն աճել է 508-ով, հասնելով 77,6 հազարի։