Թողեք շնչեմ, ես կլինիկական մահ եմ տարել․ միջադեպ՝ կառավարության դիմաց (տեսանյութ)

Թողեք շնչեմ, ես կլինիկական մահ եմ տարել․ միջադեպ՝ կառավարության դիմաց (տեսանյութ)

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ կառավարության շենքի դիմաց։ Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ակցիա էր իրականացնում, երբ մի երիտասարդ մոտեցավ, սկսեց ինչ-որ բանից դժգոհել, բղավել ոստիկանների վրա, որից հետո քաշքշուկ սկսվեց իր և ոստիկանների միջև։

Մի քանի ոստիկան բռնեցին երիտասարդի ձեռքը, որ նա անկանոն շարժումներ չանի։ «Թողեք շնչեմ, ես կլինիկական մահ եմ տարել»,-ոստիկաններին խնդրում էր երիտասարդը։

Հետո, երբ թուլացրին ճնշումը, երիտասարդն ակտիվացավ․ «Ապե, դու ինձ չես ճանաչում, իմ անունը Սուր ա, շատ լուրջ մարդ եմ, Ծառուկյանն էլ ա ինձ ճանաչում, Սերժ Սարգսյանն էլ ա ինձ ճանաչում, Նիկոլն էլ ա ինձ ճանաչում, Զարուհի Փոստանջյանն էլ ա ինձ ճանաչում, սաղն էլ ճանաչում են»։

Մարինա Խաչատրյանն էլ այդ ընթացքում խնդրում էր ոստիկաններին, որ թույլ տան ինքը երիտասարդին վերցնի գնա։ Բայց ոստիկանները մեքենա կանչեցին, որ երիտասարդին տանեն բաժին։