ԱՀԿ-ն հայտնել է, թե ինչու Եվրոպայում համաճարակային իրավիճակը բարդացել է

ԱՀԿ-ն հայտնել է, թե ինչու Եվրոպայում համաճարակային իրավիճակը բարդացել է

Բալկանյան երկրներում եւ Եվրոպայի ողջ տարածքում համաճարակային իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի դեմ սահմանված պաշտպանիչ ցուցումները չպահպանելու հետ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Ըստ այդմ, Ալբանիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Սլովենիայում եւ Հյուսիսային Մակեդոնիայում, Խորվաթիայում, ինչպես նաեւ այլ երկրներում նկատվում է վարակակիրների եւ վարակից մահացածների թվի աճ, օգոստոսին արձանագրված կորոնաթվերի նվազման համեմատ, ինչը պայմանավորված է կարանտինային ռեժիմի մեղմացումով եւ պաշտպանիչ ցուցումները չպահպանելու, ինչպես նաեւ՝ սահմանների մասնակի բացման հետ։ ԱՀԿ-ում նշում են, որ դպրոցների բացումը եւս լուրջ մարտահրավեր է, չնայած որ այն համարվում է ճիշտ քայլ՝ երեխաների կրթության եւ սոցիալականացման տեսանկյունից։