Հենց հիմա էստեղ կա մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պրոյեկտ, ուզո՞ւմ եք`հանեմ ցույց տամ. Քերոբյանը ցույց տվեց Կարեն Կարապետյանի ծրագիրը (տեսանյութ)

Հենց հիմա էստեղ կա մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պրոյեկտ, ուզո՞ւմ եք`հանեմ ցույց տամ. Քերոբյանը ցույց տվեց Կարեն Կարապետյանի ծրագիրը (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցինք, թե հիմա քանի՞ ներդրող է պատրաստ սպասում մեր տնտեսության մեջ ներդրում անելու համար: Ի պատասխան` Քերոբյանը թվարկեց, որ նրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, սկսած` IT ոլորտից, վերջացրած` կառուցապատումով:

«Հենց հիմա էստեղ կա մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պրոյեկտ, ուզո՞ւմ եք` հանեմ ցույց տամ»,-ասաց Քերոբյանը` պայուսակից հանելով ինչ-որ նախագիծ:

Պարզվեց` այն Գյումրու «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը հեղինակն ու ներդրողը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է և նրա օրոք է այն մեկնարկել: Քերոբյանը հաստատեց դա` նշելով, որ Կարապետյանից բացի այլ անձինք էլ են մաս կազմում այս ծրագրի ներդրման մեջ:

Երբ նկատեցինք, որ փաստորեն էլի նախկինների ծրագրերն են կյանքի կոչում, Քերոբյանը հետաքրքիր խոստովանություն արեց. «Մենք չենք համարում, որ ամենախելոքն ենք, և եթե կան խելամիտ ծրագրեր, մենք, իհարկե, դա էլ ենք հաշվի առնում»:

 

Հարցրինք՝ իրենց կառավարությունում միայն ի՞նքն է համարում, որ ամենախելոքը չէ, Քերոբյանն ավելի անկեղծացավ․ «Բոլորն էլ համարում են, որ իրենք ամենախելոքը չեն»։

Մանրամասն` տեսանյութում