Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանալ

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանալ

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանալ՝ Լիբիայի՝ արդյունահանման ծավալների ավելացման մասին հայտարարությունից հետո։ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նոյեմբերյան ֆյուչերսների համար, լոնդոնյան բորսայում նվազել է 0,67 տոկոսով կամ 0,28 դոլարով եւ կազմել է 41,64 դոլար։ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը Նյու-Յորքի բորսայում, նոյեմբերի ֆյուչերսների համար նվազել է 0,8 տոկոսով կամ 0,32 դոլարով եւ կազմել 39,93 դոլար։