Ինչպես բարձրացնել սթրեսակայունությունը․ օգտակար խորհուրդներ 

Ինչպես բարձրացնել սթրեսակայունությունը․ օգտակար խորհուրդներ 

Որոշ մարդիկ, ինչպես հայտնի է, կարողանում են հանգստություն պահպանել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Մինչդեռ այլք՝ խուճապի են մատնվում նույնիսկ ամենահասարակ իրավիճակներում։ Ռուս փորձագետ Ելենա Կորչագինայի կարծիքով, սթրեսակայունությունը մարդու այն հատկությունն է, որով նա կարողանում է ադեկվատ արձանքել կյանքի իրավիճակների կտրուկ փոփոխություններին, ընտանիքում կամ աշխատավայրում եղած կոնֆլիկտներին, ֆիզիկական կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը, ողբերգական եւ ուրախ կամ այլ իրադարձություններին, որոնք կարող են մարդուն իր բնականոն կյանքի հունից հանել։

Ըստ մասնագետի, սթրեսի ժամանակ մարդու օրգանիզմում տեղի է ունենում նեյրոմեդիատորների՝ արդենալինի, կորտիզոլի եւ դոֆամինի արտազատում։ Նաեւ՝ արագանում է սրտի զարկը, կտրվում է շնչառությունը, ուժեղանում է քրտնարտադրությունը։ Մարդու հոգեկան վիճակը սթրեսին արձագանքում է տարբեր կերպ՝ ագրեսիայով, հիստերիայով կամ էլ անադեկվատ ապատիայով եւ անտարբերությամբ։ Եթե մարդն ունի բարձր սթրեսակայունություն, ապա արտաքին գրգռիչներին արձագանքում է հանգիստ եւ սթրեսի հանդեպ սուր արձագանքի անհրաժեշտություն նա չի ունենում։ Մինչդեռ եթե մարդը ցանկացած ֆորս-մաժորային իրավիճակում ունի ցածր սթրեսակայունություն, դա կարող է խանգարել նրա աշխատանքային արդյունավետությանը, հարազատների ու մտերիմների հետ հարաբերություններին, առհասարակ՝ հարվածել կյանքի որակին եւ դառնալ հոգեկան խնդիրների առաջացման պատճառ։ Մարդը սթրեսակայուն է լինում շնորհիվ բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ շրջապատի ազդեցության, վարած կենսակերպի, ունեցած փորձառության, բարոյական արժեքների եւ այլն։ Գեները եւս կարող են նպաստել մարդու բարձր սթրեսակայունությանը։ Սթրեսակայունությունը բարձրացնել կարելի է, երբ մարդու մոտ նորմալ է լիարժեք քունն ու հանգիստը, սնման պրոցեսը, ակտիվ է կենսակերպը, չի չարաշահվում սուրճն ու էներգետիկները, ալկոհոլը եւ մարդը հնարավորության դեպքում մարդն հրաժարվում է ծխելուց։ Նաեւ կարեւոր է, որ մարդը կարողանա սեփական էմոցիաները կառավարել կամ կարգավորել։ Սեփական ուժերի հանդեպ վստահությունը եւ բարձր ինքնակառավարելիությունը նպաստում են, ըստ Կորչագինայի, որ մարդը կարողանա բարձրացնել իր սթրեսակայունությունը։