Էդ ծակերը միշտ էլ եղել են․ ավելի վատ ծակեր էլ են եղել

 Էդ ծակերը միշտ էլ եղել են․ ավելի վատ ծակեր էլ են եղել

Թե ինչի համար եմ եկել, եկել եմ, որ մեր խաղաղությունը տեսնեմ։ Եկել եմ, որ աշխարհը իմանա, որ մենք կանք ու մեզ աջակցություն ցույց տա։ Հայաստան աշխարհին, հայերիս թող աջակցեն, իսկ այդ հարցում այս Եվրատեսիլը հաստատ պետք էր։
Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց միջոցառմանը մասնակից քաղաքացիներից մեկը։

«Այս ամենով, այս միջոցառումով, Եվրատեսիլով և այլն մեզ արդեն ճանաչում են։ Թե չէ՝ էս մեխը մեխեցին, էն մեխը մեխեցին, դրանք բոլորը ստից բաներ են։ Էդ մեխերը շանտաժներ են, ուրիշ ոչ մի բան, դրանք կվերականգնվեն։ Էդ ծակերը միշտ էլ եղել են, ավելի վատ ծակեր էլ եղել, մի բան կանեն, կփակեն։ Չեմ ասում, թե նախկիններն են արել, ով պատահի, նա էլ արել է, ի՞նչ նախկին կամ ներկա։ Բոլորն էլ մեկ են։ Ով նստել է, մտածել է մենակ իրենց մասին։ Ուղղակի կուզեմ, որ սրանք մի քիչ ժողովրդի մասին մտածեն, էդքան բան։ Թող առողջություն ու խաղաղություն լինի, ուրիշ էլ ոչինչ մեր հայ ազգին պետք չէ »,- հավելեց նա։