Դատարանները պահանջում են Թրամփի վարչակազմից վերականգնել կրճատվածներին 

Դատարանները պահանջում են Թրամփի վարչակազմից վերականգնել կրճատվածներին 

ԱՄՆ Կալիֆորնիայի եւ Մերիլենդի ֆեդերալ դատարանները պարտավորեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերականգնել ֆեդերալ հաստատությունների հազարավոր աշխատակիցների, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը՝ նախագահական վարչակազմի նախաձեռնած մասսայական կրճատումների հետեւանքով, վերականգնել կորցրած պաշտոններում։ Հատկապես խոսքը վերաբերում է փորձաշրջան անցնողներին, որոնց հանդեպ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը հատկապես խիստ կերպով է իրականացրել կրճատումները։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Դատարանների որոշումները տարածվում են թվով տասնինը դաշնային գերատեսչությունների վրա։

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը եւ նրա կողմից ստեղծված Դաշնային կառավարության արդյունավետությանը հետեւող դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը ձգտում են կրճատել ամերիկյան ֆեդերալ պետծառայողների թվաքանակը, որը հունվարի սկզբին կազմել է 2,3 միլիոն մարդ։