Արցախից հրաժարվողին ի՞նչ, թե Բերձորում ինչ վիճակ է․․․

Երբ մանուկներն աղեկեզ լաց էին լինում, գոռում գոչում․
«-Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
-Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ »,- հասկանում էինք, որ երեխեքը սոված են և նրանց պաշտպանական միակ բնազդը լաց լինելը , հաց ուզելն է։ Բայց երբ Նիկոլ Փաշինյանն է ասում՝ նանի՛, նանի՛, հաց ենք ուզում, կարկամում ես՝ լավ այս մարդը իր ճոխ ապրելակերպով երբևէ որևէ բան իր ու իր ընտանիքին չի զրկել, չի ասել, որ ժողովուրդս սովի մեջ է, ամոթ է, որ իմ ու նազիր- վեզիրներիս աշխատավարձը երկրաչափական պրոգրեսիայով բարձրացնեմ։
Չի ասել, որ հազարավոր ընտանիքներ իմ մեղքով իրենց տները, կերակրողներին կորցրին, հաշմանդամ դարձան, բայց ես մի ցավակցություն անգամ չհայտնեցի։ Իրենց տունուտեղը, երկիրը, իմ ստորագրությամբ հանձնեցի ու հետո ի լուր աշխարհի հայտնեցի, որ Արցախի հետ գործ չունեմ։
Արցախը Ադրբեջանինն է։ Ասաց ու Արցախը հանձնելուց հետո մի օր անգամ այնտեղ չգնաց։ Իր անվտանգությունն էլ ավելի ուժեղացրեց, հրապարակում տոնական լույսերը ավելացրեց ու ընտանյոք հանդերձ խորացան կատուների հետ թմբիրային հանգստությամբ։
Հիմա ո՞վ կհավատա թվիթերյան «աղեկեզ կանչերիդ»․
«Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին մնացել են ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման հակառակ կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և բուժսպասարկումից»։
․․․ Բայց քեզ ի՞նչ․ մի բանից քեզ զրկե՞լ ես․․․ Արցախից հրաժարվողին ի՞նչ, թե Բերձորում ինչ վիճակ է․․․
Հայաստանյան քո լսարանի համար անհույզ խոսքերդ ու՞մ սրտին են դիպչում։
Կարծիքներ