Մեկ-մեկ նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել․ Նիկոլ Փաշինյան

Մեկ-մեկ նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետը մի քննարկման շրջանակներում այնքան անկեղծացավ, որ բացահայտ առերեսվեց իրեն բաժին հասած այն իրականության հետ, թե ինչ վիճակ է այսօր տիրում պետական կառավարման համակարգում։

«Տենց որ ասում ենք՝ ռազմավարություն, հայեցակարգ և այլն, եկեք տենց լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք պետական կառավարման համակարգում ունենք պոտենցիալը էդ ռազմավարությունները մշակելու։ Մեկ-մեկ նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել»,-զայրացած հայտարարեց վարչապետը։

Հետո առաջարկեց հայտարարել, որ պետական կառավարման համակարգում բոլոր տեղերը թափում են՝ տեսնենք քանի՞ մարդ կարձագանքի այդ առաջարկին և այդ արձագանքած քաղաքացիներից քանի՞ հոգին կունենա անհրաժեշտ մասնագիտական հմտություն և գիտելիք։ Իսկ չի ունենա, որովհետև, ըստ վարչապետի, մեր դպրոցներում լրիվ ուրիշ բաներ են սովորեցնում։ 

«Գիտենք, որ չի ունենա, ինչո՞ւ չի ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ, որ պետք է սովորեցնեն։ Կանգնեցնում են տաբուրետկի վրա,ասում են՝ արտասանի, մի հատ էլ արտասանի, ավելի՛ հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, էդպես տասն անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետը, նախագահը գան, իր մասին բանաստեղծություն արտասանես։ Ու էդ համակարգը ստեղծածներն են, որ էսօր ասում են՝ վայ, բուհական համակարգում, կիբեռնեիկայի ֆակուլտետում ո՞նց ա, որ դուք հայոց լեզու, պատմություն առարկաները ո՞նց ա, որ ուզում եք հանեք»,-հռետորաբար հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։