ԱՄՆ էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ էներգետիկայի նախագահ Ռիկ Պերին հրաժարական է տվել։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս էներգետիկայի նախարարությանը։ Պատիվ էր ինձ համար աշխատել նախագահ Թրամփի վարչակազմում, որպես նախարար»,- РБК-ի փոխանցմամբ ասել է արդեն նախկին նախարարը։

Նշենք, որ Պերիի հրաժարականի մասին հայտնի էր դարձել դեռ հոկտեմբեր ամսին։ Նա հրաժարականի որոշումը կայացրեց Թրամփ-Զելենսկի սկանդալային հեռախոսազրույցի մասին տեղեկությունների հանրայնացման ֆոնին։ Ասում են, որ հենց նա է պնդել, որ հեռախոսազրույցը կայանա։