Կիևը կարող է «օգտվել» ՌԴ-Չինաստան դաշինքից․ Զելենսկու նախկին խորհրդական

Կիևը կարող է «օգտվել» ՌԴ-Չինաստան դաշինքից․ Զելենսկու նախկին խորհրդական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև ուժեղ դաշինքը պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Աստծո կամոք և ուկրաինական բանակի շնորհիվ, մենք միասնական ենք Արևմուտքի հետ։ Ուկրաինացիները շատ արյուն են թափել, որպեսզի դա գիտակցեն։ Չինաստանի և Ռուսաստանի միությունը, որպես հակակշիռ Արևմուտքին և մեզ, արագացնում է մեր մուտքը ՆԱՏՕ և ԵՄ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Արեստովիչը։

Ավելի վաղ, Զելենսկու գրասենյակի նախկին  խորհրդականը զգուշացրել էր Ուկրաինայի զինված ուժերի մոտալուտ հակահարձակման մասին։ 

Նա նշել է, որ այս փուլում լավ փոխզիջում կարող է լինել խորհրդային տիպի արդիականացված ինքնաթիռների մատակարարումը, որի համար Ուկրաինան ունի պատրաստ ենթակառուցվածքներ և անձնակազմ։