ՀՀ նախագահի այցը Ճապոնիա կարող է օգտակար լինել

ՀՀ նախագահի այցը Ճապոնիա կարող է օգտակար լինել

Տարիներ առաջ, Ճապոնիա կատարած այցի ժամանակ, մի բան պատմեցին, կապված արքայազն Չարլզի՝ ճապոնիա այցելության հետ: Իբրև թե, ճապո­նական աշխարհահռչակ մի ընկերություն իր մասնաճյուղը բացեց Մեծ Բրիտանիայում՝ նրա այցելությունից հետո:

Արքայազն Չարլզի ընկերը, ինչպես գիտենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, ով մոտ օրերս, աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Հետևաբար, գուցե մեր նախագահն էլ կարողանա մի համեստ նախաձեռնության հիմք դնել այդ առումով:

Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական արարողությունից հետո, ինչպես տեղեկանում ենք լրահոսից, սպասվում են ՀՀ նախագահի հանդիպումներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկերությունների ղեկավարների, այդ թվում Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ: Բոլորովին էլ պետք չէ մեծ բաների մասին խոսել. արհեստական բանականություն, քվանտային…

Ճապոնացիները բավական նրբանկատ են ու գործնական, նրանք առաջ­նորդվում են лучше синица в руках, чем журавль в небе սկզբունքով:
Սկզբի համար բավարար կլինի մեր 2-3 ընկերությունների մուտքը ճապո­նական որևէ արտադրանքի առաքման շղթա:

Բարի ճանապարհ և արդյունավետ աշխատանք, մեծարգո Նախագահ:

Գագիկ Վարդանյան