Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և հայտնվել Դեբեդի ափին

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և հայտնվել Դեբեդի ափին

Լոռու մարզի Ձորագետ բնակավայրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և հայտնվել Դեբեդ գետի ափին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 քաղաքացի ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։