Անգամ կլասիկ քաղաքական գործիչները չեն դիմանում

Անգամ կլասիկ քաղաքական գործիչները չեն դիմանում

Քաղաքացիներին վիրավորվելու ու պիտակավորելու ավանդույթը մեզանում նոր չէ, բայց խոստովանենք, որ վարչապետի կինը այն մի նոր աստիճանի բարձրացրեց եւ հիմա շատերն են փորձելու նրա ճանապարհով գնալ։ Մեզ զարմացրեց, որ նրա ամուսնու երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է այդ ճանապարհով գնացել՝ չնայած բավականին լավ կրթություն է ստացել եւ մինչ օրս նման լեքսիկոնով աչքի չի ընկել։ Մարուքյանը վերջին օրերին անդադար իր Ֆեյսբուքյան էջում իմպիչմենտի մասին է խոսում, աջ ու ձախ քննադատում իր օգտին չստորագրող ընդդիմությանն ու իր քաղաքական անցյալը հիշող քաղաքացիներին։ Իսկ երեկ գիշերը նա մի հրապարակում է արել, որտեղ ակնհայտորեն շեղվել է երբեմնի կիրթ, կլասիկ քաղաքական գործչի կերպարից եւ հունից դուրս գալով վիրավորել է մի քաղաքացու, ով ընդամենը մի անմեղ մեկնաբանություն էր գրել նրա հասցեին։ 

Կարինե Ստեփանյան օգտատերը ընդամենը գրել էր` «կլասիկ», իսկ Մարուքյանը նախ հարցրել է ի պատասխան «դասական քաղաքական գործիչ, ի՞նչ կա», հետո հայհոյել է կնոջը՝ նրան անվանելով «չաթիկ»։ Առավոտյան արդեն հավանաբար ուշքի է եկել եւ իր Ֆեյսբուքի էջից մաքրել է արձագանքը՝ տիկնոջ մեկնաբանությունը` կից պատասխանով ջնջել է։ Փաշինյանը, իր բերած արհավիրքով ու աղետով, մի բան էլ արեց ` մեր հասարակության ու քաղաքական համակարգի խոսքի կուլտուրան իջեցրեց պլինդուսից ցածր մակարդակի, որը ներքաղաքական դաշտում լարվածության ավելացմանը զուգահեռ դառնում է անկառավարելի եւ անգամ մարդու իրավունքների ջատագով, իրավաբան, քաղաքական պայքարի դպրոց անցած Էդմոն Մարուքյանը ոչ թե հակադրվում է դրան, այլ ընդօրինակում։