«Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» աշխատանքում խափանումներ են եղել

«Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» աշխատանքում խափանումներ են եղել

Downdetector կայքը, որը մասնագիտացած է համաշխարհային նշանակության ցանցային պորտալների աշխատանքի ուսումնասիրությամբ, հայտնում է, որ «Ֆեյսբուք» եւ «Ինստագրամ» սոցկայքերի աշխատանքում եղել են խափանումներ։ Բողոքները հատկապես եղել են Պերուից, Նիդերլանդներից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ռումինիայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից։ Մեծ մասամբ խնդիրները կապված են եղել լրահոսի հետ։ Գանգատներ են եղել նաեւ օգտահաշիվ մուտք գործելիս առաջացած խնդիրների հետ։ Իսկ ահա «Ինստագրամի» պարագայում խնդիրներ եղել են հրապարակումներ անելիս, կամ էլ ընդհանուր կայքի աշխատանքի դժվարություններից են հնչել դժգոհություններ հիմնականում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Հունաստանից, Թուրքիայից։