Որ մթերքները չի կարելի պահել սառնարանում

Daily Mail-ը, վկայակոչելով ԱՄՆ Արիզոնայի համալսարանի Սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող մասնագետներին, գրում է, որ սոխը, սխտորն ու կոճապղպեղը չի կարելի պահել սառնարանում։ Հակառակ դեպքում նրանց պահպանման ժամկետը զգալիորեն կկրճատվի, ինչպես նաեւ՝ կբորնոսնի։ Սոխն ու սխտորն, ըստ այդմ, կարելի է պահել զով եւ չոր տեղում։ Շատ ցուրտ վայրում կամ սառնարանում դրանց պահելը նպաստում է, որպեսզի դրանց մեջ եղած օսլան վերածվի շաքարի, ինչի հետեւանքով այդ մթերքները դառնում են փափուկ եւ ջրալի։ Մասնագետները նկատում են, որ լավ օդափոխվող եւ չոր տեղում սոխը կարող է պահպանվել երեքից մինչեւ վեց ամիս։
Ընդ որում, սոխը չի կարելի դնել տոպրակի մեջ։ Դա կարող է հանգեցնել նրան, որ ներսում խոնավությունը պահպանվի եւ բազմանան միկրոօրգանիզմներ, ինչպիսին բորբոսն է։ Ցուրտ եւ խոնավ պայմաններում կոճապղպեղի՝ իմբիրի պահպանումը նույնպես կարող է բերել նրան, որ մթերքն արագ բորբոսնի եւ դառնա ավելի ամուր։ Բացի այդ, սառնարանում չմաքրված վիճակում կոճապղպեղի պահպանումը կարող է փոխել վերջինիս համային որակները։ Ինչպես եւ սոխն ու սխտորը, իմբիրը եւս պետք է պահպանել չոր եւ զով տեղում։ Նման պայմաններում այն կարող է թարմ վիճակում պահպանվել մի քանի շաբաթ։
Կարծիքներ