Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնն այցելել է հայկական եկեղեցի (լուսանկար)

Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնն այցելել է հայկական եկեղեցի (լուսանկար)

Հոլիվուդյան ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի (ԱՄՆ) Սուրբ Գրիգոր հայկական կաթոլիկ եկեղեցի։ Դերասանի հետ լուսանկարը հրապարակել են հայ համայնքի ներկայացուցիչները։

Այսպես, հայտնի երգիչ Էնթոնի Բեզջյանը (Antoine Bezdjian) Գիբսոնի հետ լուսանկար է տարածել։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ սիրված դերասանն աջակցություն էր հայտնել Արցախին և հայերին։