Թրամփի ընտրվելուց հետո Ուկրաինայում պատերազմի ավարտի հույսերը մեծացել են. Ֆիդան

Թրամփի ընտրվելուց հետո Ուկրաինայում պատերազմի ավարտի հույսերը մեծացել են. Ֆիդան

Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հույսերը մեծացել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով։ նMilliyet թերթին նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հույսերը մեծացան։ Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչը երևում է Ղրիմի հարցում մեր դիրքորոշումից։ 

Այնուամենայնիվ, մենք չենք տեսնում, որ այս պատերազմը օգուտներ բերի կողմերից ոչ մեկին: Դա միայն հանգեցնում է մարդկային մեծ կորուստների, ավերածությունների ու ծախսերի։ Մենք բացատրում ենք այս փաստը մեր ամերիկացի և արևմտյան զրուցակիցներին և ուշադրություն հրավիրում կողմերի միջև բանակցությունների անհրաժեշտության վրա»,- ասել է Ֆիդանը։

Նախարարը հիշեցրել է, որ հակամարտության առաջին իսկ օրվանից Թուրքիան պնդում էր, որ առաջնահերթությունը պետք է տրվի դիվանագիտությանը։

«Մենք օգտագործեցինք դիվանագիտության բոլոր հնարավորությունները կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու համար։ Պատերազմի առաջին օրերին մենք դա արեցինք նախ Անթալիայում, ապա Ստամբուլում։ Ստամբուլում տեխնիկական բանակցությունների արդյունքում մենք շատ մոտ էինք խաղաղությանը»,- նշել է Ֆիդանը։

Նա նաև հաստատել է, որ «Թուրքիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ արդար և կայուն խաղաղության հասնելու ջանքերում այն ​​ձևաչափերի և պարամետրերի շրջանակներում, որոնք կհամաձայնեցվեն երկու կողմերի կողմից» ուկրաինական հակամարտության մեջ։