Հայտնի ֆուտբոլիստը 10-ամսյա որակազրկումից հետո վերադարձել է խաղադաշտ
«Նյուքասլի» եւ Իտալիայի հավաքականների կիսապաշտան Սանդրո Տոնալին մտել է «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ նախատեսվող հանդիպման մեկնարկային կազմ։ 10-ամսյա որակազրկումից հետո, սա իտալացի ֆուտբոլիստի առաջին դաշտ դուրս գալն է լինելու։
Հիշեցնենք, որ 24-ամյա Տոնալին տասը ամիս որակազրկվել էր սպորտի վրա խաղադրույքներ կատարելու համար։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ «Միլանում» հանդես եկած ժամանակ, նա խաղադրույք էր կատարել այդ ակումբի վրա։ Տոնալին նաեւ խոստովանել էր, որ երեք միլիոն եվրոյի պարտքեր ունի։ Պատժի պատճառով նա բաց էր թողել 23/24 սեզոնի մեծ մասը, հանդես չէր եկել Եվրոպայի 24 թվի առաջնությանը։ Հիշեցնենք, որ «Նյուքասլը» նրան գնել էր «Միլանից» անցյալ տարի՝ 64 միլիոն եվրոյով։ Անգլիական ակումբի հետ ունեցած նրա պայմանագիրը գործելու է մինչեւ 28 թվականը։
Կարծիքներ