Հույս ունեն, որ Ուկրաինայում իրավիճակը դիվանագիտական կարգավորում կունենա

Հույս ունեն, որ Ուկրաինայում իրավիճակը դիվանագիտական կարգավորում կունենա

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ժամանակի հետ կունենա դիվանագիտական կարգավորում։ Սակայն, ըստ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, առայժմ հարկավոր է պաշտպանել այդ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։

Ընդ որում, ըստ Բլինկենի, Ուկրաինայի ինքնիշխանության եւ անկախության պաշտպանությունը անհրաժեշտ է ոչ միայն ուկրաինացի ժողովրդին, այլ նաեւ ամբողջ աշխարհին։