Փոխանցել է Պուտինի ողջույնն ու բարեմաղթանքը

Փոխանցել է Պուտինի ողջույնն ու բարեմաղթանքը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ եւ նրան փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնի ողջույնն ու ուղերձը։ «Ցանկանում եմ փոխանցել Ձեզ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու լավագույն մաղթանքները։ Ձեզ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը գտնվում է նրա ուշադրության կենտրոնում»,- ասել է Շոյգուն՝ Կիմ Չեն Ընին։

Նշվում է, որ ՌԴ բարձրաստիճան ներկայացուցիչը Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ ունեցել է ավելի քան երկու ժամանոց բանակցություններ։ Քննարկվել են այն որոշումների կատարումը, որոնք կայացվել են Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների կողմից՝ փոխայցելությունների ժամանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ սկսված ռուս-ամերիկյան երկխոսությանը, ինչպես նաեւ այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։