Թրամփը պաղեստինցիներին խոստացել է օգնել՝ պետականություն կերտել

Թրամփը պաղեստինցիներին խոստացել է օգնել՝ պետականություն կերտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նամակ է ուղարկել պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասին, որում շարադրել է իսրայելա-պաղեստինյան կարգավորման իր պլանը, որը նա անվանել է «դարի գործարք»։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նամակում ներկայացված առաջարկներում ասվում է, որ ԱՄՆ-ն խոստանում է օգնել պաղեստինյան կողմին փուլային ճանապարհով ստեղծել անկախ պետություն, եթե իհարկե վերջիններս ընտրեն խաղաղության ճանապարհը։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։