Ես գնալու եմ այդ ճանապարհով․ համոզված եմ՝ ժողովուրդը նույնպես պատրաստ է

Ես գնալու եմ այդ ճանապարհով․ համոզված եմ՝ ժողովուրդը նույնպես պատրաստ է

Ես հաստատում եմ, որ այն, ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգը  իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության ու ժողովրդի աջակցությունը այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չգիտեմ, թե այսօրվա իմ հայտարարությունները ոնց կնենգափոխեն, բայց նորից ու նորից ասում եմ, որ ես այդ պատասխանատվությունը ստանձնելու եմ։ Ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։ Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների արդյունքում ես իրոք տեսնում եմ ճանապարհ, ճանապարհ գնալու։ Ես համոզված եմ, որ ոչ միայն ես, այլ մենք ենք պատրաստ այդ ճանապարհով գնալու։ Ես նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական ընդդիմությանը, այլև ժողովրդին»,- հավելեց նա։