Պուտինը պահանջել է ավելի շատ ռազմական տեխնիկա արտադրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է ոչ միայն ավելացնել արտադրվող ռազմական տեխնիկայի քանակը, այլեւ բարելավել դրա բնութագրերը։
Այդ մասին Պուտինը հայտարարել է կառավարությանն առընթեր ՌԴ Զինված ուժերի կարիքների բավարարման գծով համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Կարևոր է ոչ միայն մեծացնել առաքումների ծավալն ու տեսականին, այլ նաև բարելավել արտադրանքի որակական բնութագրերը, այդ իսկ պատճառով նախագծային կենտրոնների արտադրողների և այդ սարքավորումներն օգտագործողների միջև ուղիղ հաղորդակցությունն այդքան կարևոր է», - համանման խնդիր է դրել Ռուսաստանի ղեկավարը:
Կարծիքներ